Linux-ի աուդիտ և զեկույցների ներկայացում
Linux համակարգերն օգտագործվում են բազմաթիվ կազմակերպությունների կողմից, ուստի Linux համակարգերի մատյանների աուդիտը կարող է կարևոր տեղեկատվություն տրամադրել ձեր ցանցում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ տեղեկատվությունը կօգնի ձեզ կայացնել որոշումներ վարչական և անվտանգության տարբեր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Linux համակարգերի աուդիտը ներառում է հետևյալը.
- Linux համակարգի բոլոր մուտքերի և ելքերի վերահսկում:
- Օգտվողների հաշիվների և խմբերի բոլոր փոփոխությունների հետագծում:
- Տեղեկացում հեռացվելի սարքերը ցանցին միացնելու և ցանցից հեռացնելու բոլոր դեպքերի մասին:
- Բոլոր sudo հրամանների կատարման հետագծում:
- Linux փոստի և FTP սպասարկիչների վերահսկողություն՝ կատարված գործողությունների, սխալների հայտնաբերման և այլնի առումով:
- Տեղեկացում անվտանգության բոլոր հնարավոր սպառնալիքների մասին՝ դրանք կանխելու նպատակով:
- Անվտանգության բոլոր մակարդակներում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների նույնականացում, ներառյալ կրիտիկական իրադարձությունները:
- Մի քանի այլ իրադարձությունների հետագծում, ինչպիսիք են, օրինակ, աշխատաշրջանների կապակցումները, NFS միացումները և այլն:
Linux համակարգերի աուդիտը ձեզ տրամադրում է ամբողջական վերահսկողություն ձեր ցանցի անվտանգության և կառավարման նկատմամբ: Սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէ: Դուք կարող եք փոխարենն օգտագործել Իրադարձությունների մատյանի վերլուծիչը՝ համակարգի մատյանի կառավարման համակողմանի լուծում, որը թույլ է տալիս ապահովել Linux համակարգի անվտանգությունը:
Linux համակարգերի աուդիտ Իրադարձությունների մատյանի վերլուծիչի օգնությամբ
- Linux-ի մատյանի ամբողջական կառավարում և աուդիտ:
- Վերահսկեք Linux-ի գործընթացները, օգտվողների գործունեությունը, փոստային սպասարկիչները և այլն:
- Ավելի քան 100 նախասահմանված զեկույցներ հատուկ Linux համակարգերի համար, ներառյալ սպասարկիչների սխալները, սպասարկիչների օգտագործումը և անվտանգության զեկույցները:
- Անհրաժեշտության դեպքում հարմարացրեք, պլանավորեք և արտահանեք զեկույցներ և նույնիսկ սահմանեք հարմարեցրած զեկույցներ:
- Զեկույցները տրամադրվում են գծապատկերների, ցանկերի և աղյուսակների տեսքով: Դուք կարող եք հեշտությամբ մատչել մատյանի ցանկացած տեղեկատվություն պարզ գրվածքի տեսքով՝ զեկույցի ցանկացած գրառումից:
- Ստացեք ակնթարթային էլ. նամակ կամ SMS ծանուցում բոլոր այն իրադարձությունների համար, որոնք ցանկանում եք հետագծել իրական ժամանակում:
- Փոխկապակցման յուրահատկությունը սարքին տրամադրում է մի շարք հարմարեցվող կանոններ, որոնք ձեզ կզգուշացնեն, եթե որևէ իրադարձության տեղի ունենա մի քանի անգամ շարունակ:
- Մատյաններն ապահով կերպով արխիվացվում են և հեշտությամբ որոնվում՝ մատյանների հետախուզման ճկուն յուրահատկության միջոցով:
Linux-ի մուտքի և ելքի զեկույցներ
- Հետագծեք բոլոր մուտքերն ու ելքերը, ներառյալ մուտքի անհատական եղանակները, օրինակ՝ SU, SSH և FTP մուտքերը:
- Միավորեք և վերլուծեք N զեկույցների ամփոփ տեղեկությունները և ներկայացրեք առավել հաճախ մուտք գործող օգտվողների և սարքերի ցանկը:
Մատչելի զեկույցներ
Օգտվողների մուտքեր | SU մուտքեր | SSH մուտքեր | FTP կամ SFTP մուտքեր | Մուտքերի ակնարկ | Առավել հաճախ մուտք գործող օգտվողներ | Առավել հաճախ մուտք գործող սարքեր | Առավել հաճախ մուտք գործող հեռակա սարքեր | Linux-ի առավել հաճախ օգտագործվող մուտքի եղանակ | Մուտքերի միտումներ | Օգտվողների ելքեր | SU ելքեր | SSH ելքեր| FTP կամ SFTP ելքեր | Ելքերի ակնարկ
Linux-ի ձախողված մուտքերի զեկույցներ
- Դիտեք բոլոր ձախողված մուտքերի ցանկը:
- Ամենահաճախ N զեկույցները ցույց են տալիս ամենաշատ ձախողված մուտքեր ունեցող օգտվողներին:
- Նույնականացրեք իսկորոշման մի քանի հաջորդական անհաջող փորձ կատարած օգտվողներին:
- Նույնականացրեք հեռակա սարքերը, որոնք գեներացնում են մուտքի անհաջող փորձերի ամենամեծ քանակ:
Մատչելի զեկույցներ
Օգտվողների ձախողված մուտքեր | SU ձախողված մուտքեր | SSH ձախողված մուտքեր | FTP կամ SFTP ձախողված մուտքեր | Ձախողված մուտքերի ակնարկ | Ամենաշատ ձախողված մուտքեր ունեցող օգտվողներ | Ամենաշատ ձախողված մուտքեր ունեցող սարքեր | Ամենաշատ ձախողված մուտքեր ունեցող հեռակա սարքեր | Ամենաշատ ձախողումներ ունեցող մուտքի եղանակներ | Մուտքի ձախողումների միտումներ | Կրկնակի իսկորոշման ձախողումներ | Օգտվողների անվավեր մուտքի փորձեր | Երկար գաղտնաբառերով անհաջող մուտքի փորձեր | Կրկնակի մուտքի ձախողումներ՝ ըստ հեռակա սարքերի | Իսկորոշման կրկնակի ձախողումներ՝ ըստ հեռակա սարքերի
Linux-ի օգտվողի հաշվի կառավարում
- Հայտնաբերեք հավելված, հեռացված կամ վերանվանված բոլոր օգտվողների հաշիվները և խմբերը:
- Նույնականացրեք գաղտնաբառի փոփոխման ձախողված փորձերը և նոր հավելված օգտվողներին:
- Տեղեկացեք առավել հաճախ կատարվող օգտվողի հաշվի կառավարման խնդիրների մասին:
Մատչելի զեկույցներ
Օգտվողների հավելված հաշիվներ | Օգտվողների ջնջված հաշիվներ | Օգտվողների վերանվանված հաշիվներ | Հավելված խմբեր | Ջնջված խմբեր | Վերանվանված խմբեր | Գաղտնաբառի փոփոխություններ | Գաղտնաբառերի ձախողված փոփոխություններ | Օգտվողների ձախողված հավելումներ | Linux-ի հաշվի կառավարման առավել հաճախ տեղի ունեցող իրադարձություններ
Linux-ի հեռացվելի սկավառակի աուդիտ
- Ստուգեք հեռացվելի սարքերի օգտագործումը ձեր Linux համակարգերում:
- Տեղեկացրեք մանրամասների մասին ամեն անգամ, երբ ցանցին միացվում է կամ ցանցից հեռացվում է հեռացվելի սարք:
Մատչելի զեկույցներ
USB-ի միացում | USB-ի հեռացում
Sudo հրամաններ
- Դիտեք sudo հրամանների կատարման բոլոր հաջողված և անհաջող փորձերը:
- Նույնականացրեք առավել հաճախ կատարվող sudo հրամանները:
Մատչելի զեկույցներ
SUDO հրամանների կատարումներ | SUDO հրամանների ձախողված կատարումներ | Առավել հաճախ կատարված SUDO հրամաններ | Առավել հաճախ ձախողված SUDO հրամաններ
Linux-ի փոստային սպասարկիչի զեկույցներ
- Ստացեք էլ. փոստի սպասարկիչի օգտագործման ակնարկ և դիտեք ուղարկված և ստացված էլ. նամակներին առնչվող միտումները:
- Նույնականացրեք ամենաշատ էլ. նամակներ ուղարկող և ստացող օգտվողներին և հեռակա սարքերը:
- Նույնականացրեք ամենաշատ էլ. նամակներ ուղարկող, ստացող կամ մերժող տիրույթները:
- Հետագծեք սխալները, որոնք կապված են, օրինակ, փոստարկղի անհասանելիության, հիշողության անբավարարության, հրամանների սխալ հաջորդականության և այլնի հետ:
- Հայտնաբերեք առավել հաճախ հանդիպող սխալները:
Մատչելի զեկույցներ
Ուղարկված էլ. նամակների ակնարկ | Ստացված էլ. նամակների ակնարկ | Ամենաշատ ուղարկված էլ. նամակներ՝ ըստ ուղարկողների | Ամենաշատ ուղարկված էլ. նամակներ՝ ըստ հեռակա սարքերի | Հեռակա սարքերից ստացված ամենաշատ էլ. նամակներ | Ամենաշատ ուղարկող տիրույթ | Ամենաշատ ստացող տիրույթ | Միտումների զեկույց ուղարկված էլ. նամակների հիման վրա | Միտումների զեկույց ստացված էլ. նամակների հիման վրա | Ամենաշատ մերժված էլ. նամակներ՝ ըստ ուղարկողների | Ամենաշատ մերժված էլ. նամակներ ունեցող հասցեատերեր | Էլ. փոստի մերժման ամենաշատ սխալներ | Ամենաշատ մերժված տիրույթներ | Մերժված էլ. նամակների ակնարկ | Փոստարկղի անհասանելիություն | Պահեստի անբավարար չափ | Հրամանների սխալ հաջորդականություն | Էլ. փոստի սխալ հասցե | Հեռադիր կողմում գոյություն չունեցող էլ. հասցե | Էլ. փոստի առավել հաճախ կրկնվող սխալներ | Էլ. փոստի առավել հաճախ կրկնվող սխալներ՝ ըստ ուղարկողների | Էլ. նամակների ձախողված առաքումներ
Linux-ի սխալներ և սպառնալիքներ
- Հայտնաբերեք անվտանգության հնարավոր սպառնալիքները՝ դրանց առաջացումը կանխելու նպատակով:
- Նույնականացրեք սխալները, որոնք շտկման կարիք չունեն:
Մատչելի զեկույցներ
Հետադարձ որոնման սխալներ | Վատ deviceConfig սխալներ | Վատ ISP սխալներ | Անվավեր կապակցում հեռակա սարքին | Ծառայության մերժման (DoS) հարձակում
Linux NFS իրադարձություններ
- Ստացեք մանրամասն տեղեկություններ բոլոր հաջողված և մերժված NFS միացումների մասին:
- Նույնականացրեք NFS միացումների ամենաշատ մերժումներ ունեցող օգտվողներին և հեռակա սարքերը:
Մատչելի զեկույցներ
Հաջողված NFS միացումներ | Մերժված NFS միացումներ | Մերժված NFS միացումներ՝ ըստ օգտվողների | Ամենաշատ հաջողված NFS միացումներ՝ ըստ հեռավոր սարքերի | Ամենաշատ մերժված NFS միացումներ՝ ըստ հեռավոր սարքերի:
Linux-ի այլ իրադարձություններ
- Ստանալ տեղեկություններ բոլոր cron աշխատանքների մասին:
- Նույնականացրեք ապագործունացված ծառայությունները:
- Դիտեք կապակցված և ապակապակցված աշխատաշրջանների տվյալները:
- Տեղեկացեք մատյանում տվյալների գրանցման ժամանակ տեղի ունեցած ժամասպառումներ մասին:
- Հետագծեք սարքի անունների կամ հասցեների անհամապատասխանության սխալները:
Մատչելի զեկույցներ
Cron-ի աշխատանքներ | Cron-ի խմբագրում | Cron-ի մեկնարկած աշխատանքների | Cron-ի ավարտված աշխատանքներ | Ծրագրաշարի կողմից ընդհատված կապակցում | Ստանալ նույնականացման տող | Կապակցված աշխատաշրջաններ | Անջատված աշխատաշրջաններ | Ապագործունացված ծառայություններ | Հաղորդակարգի չաջակցվող տարբերակ | Ժամասպառում մուտքի ժամանակ | Ձախողված արդիացումներ | deviceName անհամապատասխանության սխալ | deviceAddress անհամապատասխանության սխալ
Linux-ի FTP սպասարկիչի զեկույցներ
- Ստացեք մանրամասն տեղեկություններ նիշքերի բոլոր վերբեռնումների և ներբեռնումների մասին:
- Դիտեք մուտքի, տվյալների փոխանցման, անգործուն աշխատաշրջանների և կապակցումների ժամանակ տեղի ունեցող ժամասպառումների մանրամասները:
- Նույնականացրեք ամենաշատ FTP գործողություններ կատարող օգտվողներին և հեռակա սարքերը:
Մատչելի զեկույցներ
Նիշքերի ներբեռնումներ | Նիշքերի վերբեռնումներ | Ժամասպառումներ տվյալների փոխանցման ժամանակ | Մուտքի ժամասպառումներ | Անգործուն աշխատաշրջանների ժամասպառումներ | Չփոխանցման ժամասպառումներ | Կապակցման ժամասպառումներ | FTP զեկույցների ակնարկ | Ամենաշատ FTP գործողություններ՝ ըստ օգտվողների | Ամենաշատ FTP գործողություններ՝ ըստ հեռակա սարքերի
Linux համակարգի իրադարձություններ
- Հետագծեք համակարգի կարևոր իրադարձությունները, օրինակ՝ համակարգի մատյանի ծառայության դադարեցումը և վերագործարկումը, սկավառակի անբավարար տարածքը և yum հրամանի կատարումները:
Մատչելի զեկույցներ
Համակարգի մատյանի ծառայության դադարեցում | Համակարգի մատյանի ծառայության վերագործարկում | Սկավառակի անբավարար տարածքը | Համակարգի անջատում | Yum-ի տեղադրումներ | Yum-ի արդիացումներ | Yum-ի ապատեղադրումներ
Linux-ի խստության զեկույցներ
- Դիտեք խստության յուրաքանչյուր մակարդակում (արտակարգ իրավիճակից մինչև վրիպազերծում) գրանցված իրադարձությունները:
Մատչելի զեկույցներ
Արտակարգ իրավիճակի իրադարձություններ | Զգուշացման իրադարձություններ | Կրիտիկական իրադարձություններ | Սխալի իրադարձություններ | Զգուշացման իրադարձություններ | Ծանուցման իրադարձություններ | Տեղեկատվական իրադարձություններ | Վրիպազերծման իրադարձություններ
Linux-ի կրիտիկական զեկույցներ
- Դիտեք կրիտիկական իրադարձությունները՝ ըստ գեներացման համար պատասխանատու իրադարձության, սարքի կամ հեռակա սարքի:
- Միտումների զեկույցը տրամադրվում է կրիտիկական իրադարձությունների առաջացման սխեմաները բացահայտելու նպատակով:
Մատչելի զեկույցներ
՝ Իրադարձությունների կրիտիկականության մակարդակ | Կրիտիկական զեկույցներ՝ ըստ իրադարձությունների | Կրիտիկական իրադարձություններ՝ ըստ հեռակա սարքերի | Կրիտիկական իրադարձություններ՝ ըստ հեռակա սարքերի | Կրիտիկական իրադարձությունների միտումներ | Կրիտիկական իրադարձությունների ակնարկ