Support
 
Phone Get Quote
 
Support
 
US: +1 888 720 9500
US: +1 888 791 1189
Intl: +1 925 924 9500
Aus: +1 800 631 268
UK: 0800 028 6590
CN: +86 400 660 8680

Direct Inward Dialing: +1 408 916 9892

Auditing

ՏՏ համապատասխանության աուդիտ իրական ժամանակում

Համապատասխանությամբ առաջնորդվող կազմակերպությունները ներկայումս պետք է օգտագործեն տեղեկատվության վերահսկման ավտոմատացված համակարգեր, օրինակ՝ ADAudit Plus: Այդ համակարգերն ապահովում են տեղեկատվական անվտանգության արդյունավետ հսկողությունը, շարունակական և մանրակրկիտ վերահսկումը և աուդիտի բազմաթիվ զեկույցները՝ առավելագույն հնարավոր գաղտնիությամբ, ամբողջականությամբ և ճշգրտությամբ: Անվտանգության այս ծրագրաշարը հետագծում է օգտվողների գործողությունները և տվյալների մատչումը / կերպափոխումները, ինչը պահանջվում է համապատասխանության տարբեր պահանջները (օրինակ՝ SOX, HIPAA, PCI-DSS, FISMA և GLBA) բավարարելու համար:

ADAudit Plus-ն ապահովում է 24x7 վերահսկողություն, էլ. փոստով ուղարկվող զգուշացումներ և դիտելու համար դյուրին, նախապես կազմաձևված զեկույցներ: Համապատասխանության ապահովումն այժմ ավելի հեշտ է քան երբևէ՝ փոփոխությունների մասին տեղեկություններ պարունակող ավելի քան 200 զեկույցների շնորհիվ:

SOX-ի համապատասխանության աուդիտ իրական ժամանակում

2002 թվականի Սարբեյնս-Օքսլի ակտը սահմանում է խիստ ստանդարտներ ԱՄՆ-ի՝ բաժնետոմսերի ազատ շրջանառությամբ բոլոր ընկերությունների համար: Այդ ակտը չի վերաբերում մասնավոր ընկերություններին: Այս ակտը կառավարվում է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից, որն առնչվում է համապատասխանության, կանոնների և պահանջների հետ: ADAudit Plus-ը տրամադրում է SOX 302 / 404-ի համապատասխանության ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս ապահովել կորպորատիվ ցանցի անվտանգությունը, ցանցի անընդհատ վերահսկումը՝ լիազորված / չլիազորված մուտքերի մասին զգուշացումներով / զեկույցներով, ինչպես նաև տվյալների մատչումը՝ տվյալների ամբողջականության համար:

SOX-ի համապատասխանության աուդիտի որոշ զեկույցներ

Օգտվողների մուտքի վերջին գործողություններ | Մուտքի ձախողումներ | Վերջնասարքի ծառայությունների գործունեություն | Մուտքի տևողություն | Տիրույթի կանոնների փոփոխություններ | Մուտքի պատմություն | Օգտվողների կառավարում | Խմբի կառավարում | Համակարգչի կառավարում | OU կառավարում | GPO կառավարում | Վարիչի գործողություններ | Բոլոր նիշքերի կամ պանակների փոփոխություններ

HIPAA-ի համապատասխանության աուդիտ իրական ժամանակում

HIPAA-ն՝ Բժշկական ապահովագրության փոխանցելիության և պատասխանատվության մասին 1996 թվականի ակտը դաշնային օրենք է, որը փոխվել է 1996 թվականի հարկային օրենսդրության համաձայն: Այն նախատեսված է ընդհանուր և առանձին շուկաներում բժշկական ապահովագրության փոխանցելիությունը և անընդհատությունը բարելավելու համար:

HIPAA-ի I-ին բաժնի համապատասխանություն - HIPAA-ն պաշտպանում է աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրությունը, երբ նրանք կորցնում են կամ փոխում իրենց աշխատանքը:

HIPAA-ի II-րդ բաժնի համապատասխանություն - Տվյալ բաժինը վարչական պարզեցման (AS) դրույթների կիրառման նպատակով պահանջում է ստեղծել ազգային ստանդարտներ՝ առողջապահության էլեկտրոնային գործարքների համար և ազգային նույնացուցիչներ՝ մատակարարների, բժշկական ապահովագրության պլանների և գործատուների համար, որոնք թույլ կտան լուծել առողջապահական տվյալների անվտանգության և գաղտնիության հետ կապված հարցերը:

HIPAA-ի համապատասխանության աուդիտի որոշ զեկույցներ

Բոլոր նիշքերի կամ պանակների փոփոխություններ | OU կառավարում | Համակարգչի կառավարում | Խմբի կառավարում | Օգտվողների կառավարում | Մուտքի տևողություն | Վերջնասարքի ծառայությունների գործունեություն | Մուտքի ձախողումներ | Օգտվողների մուտքի վերջին գործողություններ

PCI-DSS-ի համապատասխանության աուդիտ իրական ժամանակումt

PCI DSS-ն վերաբերում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք պահպանում, մշակում և/կամ փոխանցում են քարտապանների տվյալները: Այն վերաբերում է տեխնիկական և գործավար համակարգի բաղադրիչներին, որոնք ներառված են կամ կապակցված քարտապանի տվյալներին: Եթե ձեր կազմակերպությունը ընդունում կամ մշակում է վճարային քարտեր, այն պետք է համապատասխանի PCI DSS-ի պահանջներին:

PCI-DSS-ի համապատասխանության աուդիտի որոշ զեկույցներ

Օգտվողների մուտքի վերջին գործողություններ | Մուտքի ձախողումներ | Վերջնասարքի ծառայությունների գործունեություն | Մուտքի պատմություն | Վարիչի գործողություններ | Բոլոր նիշքերի կամ պանակների փոփոխություններ | RADIUS մուտքի պատմություն (NPS) | Նիշքի ընթերցման հաջողված մուտքեր | Պանակների թույլտվությունների փոփոխություններ | Պանակի աուդիտի կարգավորումների փոփոխություններ

FISMA-ի համապատասխանության աուդիտ իրական ժամանակում

Տեղեկատվական անվտանգության կառավարման դաշնային ակտը (FISMA) դաշնային գործակալություններից պահանջում է ապահովել գործակալության կողմից կամ դրա անունից հավաքվող կամ մշակվող տեղեկատվության, ինչպես նաև գործակալության, դրա կապալառուների կամ դրա անունից գործող այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող կամ շահագործվող տեղեկատվական համակարգերի անվտանգությունը:

FISMA-ի համապատասխանության աուդիտի որոշ զեկույցներ

Վերջնասարքի ծառայությունների գործունեություն | Տեղային մուտքի ձախողումներ | Մուտքի պատմություն | Խմբի կառավարում | Օգտվողների կառավարում | Վարիչի գործողություններ | Համակարգչի կառավարում | OU կառավարում | Բոլոր նիշքերի կամ պանակների փոփոխություններ | Նիշքը փոփոխելու անհաջող փորձ | Նիշք ջնջելու անհաջող փորձ

GLBA-ի համապատասխանության աուդիտ իրական ժամանակում

Գրեմի-Լիչի-Բլայլիի ակտը, որը հայտնի է նաև որպես Ֆինանսական ծառայությունների արդիականացման ակտ, ֆինանսական հաստատություններից (այսինքն՝ հաճախորդներին ֆինանսական ծառայություններ, օրինակ՝ փոխառություններ, ֆինանսական կամ ներդրումային հարցերով խորհրդատվություն կամ ապահովագրություն առաջարկող ընկերություններից) պահանջում է իրենց հաճախորդներին տրամադրել տեղեկություններ տվյալների համօգտագործման իրենց կողմից օգտագործվող եղանակների մասին, ինչպես նաև ապահովել զգայուն տեղեկատվության անվտանգությունը: Այս ակտը վերաբերում է ոչ-բանկային հիփոթեքային փոխատուներին, անշարժ գույքի գնահատողներին, վարկային բրոքերներին, ֆինանսական կամ ներդրումային հարցերով որոշ խորհրդատուներին, պարտքերի գանձման գործակալներին, հարկային հայտարարագրեր պատրաստող գործակալներին, բանկերին, անշարժ գույքի հաշվարկային սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություններին:

GLBA-ի համապատասխանության աուդիտի որոշ զեկույցներ

Պանակի աուդիտի կարգավորումների փոփոխություններ | Պանակների թույլտվությունների փոփոխություններ | Նիշքի ընթերցման հաջողված մուտքեր | Բոլոր նիշքերի կամ պանակների փոփոխություններ | GPO կառավարում | Օգտվողների կառավարում | Խմբի կառավարում | Տիրույթի կանոնների փոփոխություններ | Մուտքի տևողություն | Տեղային մուտքի ձախողումներ | Վերջնասարքի ծառայությունների գործունեություն

ADAudit Plus- ը վստահում է