Pricing  Get Quote
 
 
Self-Service Password Management & Single sign-on (SSO) Solution. Download

Ի՞նչ է ADSelfService Plus-ը:

ADSelfService Plus-ը Active Directory-ի գաղտնաբառերի ինքնուրույն կառավարման և մեկանգամյա մուտքգործման ամբողջացված լուծում է: Այն առաջարկում է գաղտնաբառերի ինքնուրույն կառավարման, գաղտնաբառի ժամկետի ավարտի մասին հիշեցման, գրացուցակի ինքնուրույն արդիացման, գաղտնաբառերի բազմահարթակ համաժամեցման և միանգամյա մուտքգործման հնարավորություններ ամպային գործադիրների համար: ADSelfService Plus Android և iPhone բջջային գործադիրների օգտագործումը վերջնական օգտվողներին թույլ է տալիս իրականացնել ինքնասպասարկում՝ օրվա ժամից և գտնվելու վայրից անկախ: ADSelfService Plus-ը թեթևացնում է ՏՏ աջակցման բաժնի աշխատանքը՝ գաղտնաբառի վերակայման հայտերի քանակը նվազեցնելու միջոցով, ինչպես նաև վերջնական օգտվողներին օգնում է կրճատել համակարգչի պարապուրդի ժամանակը:

Ինչ հատկանիշներ են առաջարկում:

ADSelfService Plus- ը պարունակում է հետեւյալ ցանկի առանձնահատկությունները.

Գաղտնաբառերի կառավարում՝

Գաղտնաբառերի ինքնասպասարկում՝

Վերջնական օգտվողներին տրամադրեք գաղտնաբառը վերակայելու և հաշիվն ապակողպելու հնարավորություն՝ առանց ՏՏ աջակցման բաժնի միջամտության:

Ծանուցում գաղտնաբառի ժամկետի ավարտի մասին՝

SMS հաղորդագրության, էլ. նամակի կամ push ծանուցման միջոցով հիշեցրեք աշխատակիցներին (այդ թվում նաև հեռակա և VPN օգտվողներին), որ իրենց գաղտնաբառի գործողության ժամկետը շուտով լրանում է:

Գաղտնաբառերի քաղաքականությունների պահանջների պարտադիր կիրառման գործիք՝

Սահմանեք գաղտնաբառերի հարմարեցված քաղաքականություններ Կազմակերպչական միավորների (OU) և խմբերի մակարդակով՝ տարբեր հարթակների տարբեր օգտվողների համար:

Գաղտնաբառի ինքնուրույն մուտքգործման գործակալներ՝

Թույլ տվեք օգտվողներին ինքնուրույն կառավարել գաղտնաբառերը՝ անմիջապես Windows OS, Mac OS X, Outlook Web Access, SharePoint և Citrix Web միջերեսների մուտքի էջերից:

Active Directory-ի ինքնասպասարկում՝

Գրացուցակի ինքնաարդիացում՝

Գրացուցակում միշտ ապահովեք ճշգրիտ և արդի տվյալների առկայությունը՝ թույլ տալով վերջնական օգտվողներին արդիացնել իրենց անձնական տվյալները AD-ում:

Որոնում կորպորատիվ կամ աշխատակիցների գրացուցակում՝

Թույլ տվեք աշխատակիցներին հեշտությամբ որոնել օգտվողներ, կոնտակտներ և խմբեր ձեր կազմակերպության ներսում:

Էլ. փոստի խմբային բաժանորդագրում՝

Սահմանեք խմբային բաժանորդագրման քաղաքականություններ և թույլ տվեք օգտվողներին, իրենց դերերի փոփոխության դեպքում, միանալ բաշխման ընտրված խմբերին կամ հրաժարվել դրանցից՝ առանց ՏՏ աջակցման բաժին դիմելու անհրաժեշտության:

ՏՏ բաժնի կողմից աջակցվող ինքնասպասարկում՝

Վերահսկեք օգտվողների կողմից ինքնասպասարկման նպատակով կատարվող գործողությունները աշխատահոսքի կանոնների հիման վրա՝ ինտեգրելով դրանք վերանայման և հաստատման վրա հիմնված տեխնիկական աջակցման ծրագրաշարի հետ:

Մեկ ինքնություն՝

Միանգամյա մուտքգործում ձեռնարկության շրջանակներում՝

Ինտեգրեք ավելի քան 100 ամպային գործադիրներ ձեր ձեռնարկության Windows AD հաշիվների հետ և օգտվողներին տվեք ցանկացած գործադիր հեշտությամբ մատչելու հնարավորություն՝ AD հավատարմագրերը ընդամենը մեկ անգամ մուտքագրելու միջոցով:

Գաղտնաբառերի համաժամիչ իրական ժամանակում՝

Համաժամեցրեք գաղտնաբառի և հաշվի բոլոր փոփոխությունները իրական ժամանակում և թույլ տվեք օգտվողներին հեշտությամբ անցնել մեկ ամպային ծառայությունից կամ սարքում տեղադրված համակարգից մյուսին՝ մեկ գաղտնաբառի օգնությամբ:

Առավելություններ

  • Վերջնական օգտվողներին թույլ է տալիս ինքնուրույն կառավարել Active Directory-ի, ինչպես նաև տարբեր ամպային կամ սարքում տեղադրված գործադիրների գաղտնաբառերը:
  • Բարձրացնում է աշխատակիցների արտադրողականությունը՝ թույլ տալով մեկ տեղից մատչել ավելի քան 100 SSO գործադիրներ:
  • Ամրապնդում է անվտանգությունը և նվազեցնում անհամապատասխանության ռիսկերը՝ գաղտնաբառերի հատավորված քաղաքականություն կիրառելու միջոցով:
  • Կրճատում է ՏՏ աջակցման բաժնին հասցեագրված զանգերի և հայտերի քանակը, ինչպես նաև դրանց հետ առնչվող ծախսերը: Կտրուկ բարձրացրեք ներդրումներից ստացվող եկամուտը այս մատչելի, օգտագործման համար դյուրին և հարմարեցվող գործադիրի օգնությամբ:

ADSelfService Plus վստահում կողմից

Մեկ ապակիները համար ամբողջական ինքնասպասարկման ծառայություն գաղտնաբառը կառավարման
E-pošta prenesi povezavo