Նպատակը կառուցված Microsoft- ի էկոհամակարգերի համար:

ADManager Plus-ը վեբի վրա հիմնված լուծում է AD, Office 365, Exchange, G Suite, Skype for Business/Lync, G Suite և Office 365 կառավարման բոլոր կարիքների համար: Այն թույլ է տալիս հեշտացնել որոշ առօրյա խնդիրների կատարումը, ինչպիսիք են, օրինակ՝ օգտվողների հաշիվների պատրաստումը, անգործուն հաշիվների մաքրումը և NTFS և համօգտագործման թույլտվությունների կառավարումը : Այն առաջարկում է նաև ավելի քան 150 նախապես ստեղծված հաշվետվություններ, ներառյալ ոչ ակտիվ կամ արգելափակված AD օգտվողների, Office 365-ի լիցենզիաների և օգտվողների վերջին մուտքի ժամերի վերաբերյալ հաշվետվությունները: Նշված հաշվետվությունները ունեն անմիջապես դրանց ներսից կառավարման գործողություններ կատարելու ներկառուցված ընտրանքներ: Այն ներառում է աշխատահոսքի հարմարեցրած կառուցվածքը՝ հայտերի ներկայացման և համապատասխանության համար, ինչպես նաև ավտոմատացնում է AD-ի առօրյա խնդիրները, օրինակ՝ օգտվողների հաշիվների պատրաստումը և կասեցումը: ADManager Plus-ը առաջարկում է նաև բջջային գործադիրներ iOS և Android համակարգերի համար:

  • Active Directory-ի կառավարում
  • Active Directory (AD)-ի կառավարումը դառնում է ավելի պարզ և դյուրին գործադիրի հատուկ մշակված յուրահատկությունների շնորհիվ, որոնք նախատեսված են հաճախակի կրկնվող գործողությունների կատարման համար, ինչպիսիք են, օրինակ՝ AD, Office 365, Exchange, G Suite և Skype for Business/Lync-ում օգտվողի հաշիվների միաժամանակ ստեղծումը, օգտվողի հաշիվների, անվտանգության և բաշխման խմբերի, կապորդների և համակարգիչների փոփոխումը: Ի տարբերություն Microsoft-ի ծանրաշարժ և օգտագործման նպատակով անհարմար գործիքների (օրինակ՝ ADUC և PowerShell), հաշիվների պատրաստման և վերապատրաստման հարմարեցվող, արձագանքող ձևանմուշները զգալիորեն հեշտացնում են AD հաշիվների ստեղծման և փոփոխման գործընթացը՝ այն վերածելով մի քանի պարզ և արագ գործողությունների:
  • Active Directory-ի հաշվետվությունների ստեղծում
  • ADManager Plus-ի հաշվետվությունների ներկառուցված դարանը ներառում է ավելի քան 150 հաշվետվություններ, որոնք տրամադրում են մանրամասն տեղեկություններ AD-ի բոլոր ասպեկտների վերաբերյալ՝ մկնիկի ընդամենը մեկ կտտոցի միջոցով: Դրանք տրամադրում են կարևոր տվյալներ, ինչպիսիք են, օրինակ, ոչ ակտիվ, ժամկետանց գաղտնաբառով կամ կասեցված օգտվողները, օգտվողների մուտքի իրական ժամերը, բաշխման ցանկերն ու անվտանգության խմբերը և դրանց անդամները, NTFS և համօգտագործման թույլտվությունների վերաբերյալ հաշվետվությունները և համապատասխանության վերաբերյալ հաշվետվությունները (SOX, HIPAA, PCI և այլն): Այն ունի նաև հաշվետվությունների հերթագրիչ, որը թույլ է տալիս նախանշված ժամերին ստեղծել և էլ. փոստով բոլոր շահագրգիռ կողմերին ուղարկել անհրաժեշտ հաշվետվությունները:
  • Office 365-ի կառավարում և հաշվետվությունների ստեղծում
  • ADManager Plus-ը վարիչներին տալիս է իրենց ամպի վրա հիմնված Office 365 և սարքում տեղադրված AD համակարգերը մեկ կառավարակետից հեշտությամբ կառավարելու և դրանց վերաբերյալ հաշվետվություններ ստեղծելու հիանալի հնարավորությունը: Այն նաև տալիս է AD հաշիվներ ստեղծելու հետ մեկտեղ օգտվողների համար Office 365-ի հաշիվներ ստեղծելու, առկա AD օգտվողների համար Office 365-ի հաշիվներ ստեղծելու, լիցենզիաները խմբային նշանակելու կամ հետ կանչելու, ինչպես նաև Exchange Online-ի օգտվողի փոստարկղերը, համօգտագործվող փոստարկղերը, սենյակի փոստարկղերը, սարքավորման փոստարկղերը, կապակցված փոստարկղերը կառավարելու և այլ հնարավորություններ:
  • Այն նաև առաջարկում է Office 365-ի հաշվետվությունների դարան, որը ներառում է հաշվետվություններ բոլոր, ոչ ակտիվ, երբեք մուտք չգործած և միացված ActiveSync-ով օգտվողների, լիցենզավորված և չլիցենզավորված օգտվողների, լիցենզիայի մանրամասն տվյալների, բաշխման և անվտանգության խմբերի և դրանց անդամների, ինչպես նաև համօգտագործվող փոստարկղերի վերաբերյալ: Այդ բոլոր հաշվետվությունները կարող են ստեղծվել ավտոմատ կերպով և ուղարկվել էլ. փոստով բազմակի օգտվողներին տարբեր ձևաչափերով, օրինակ՝ CSV, PDF, HTML և Excel:
  • G Suite-ի կառավարում և հաշվետվությունների ստեղծում
  • ADManager Plus-ը վարիչներին օգնում է ստեղծել օգտվողի հաշիվներ նաև G Suite-ում՝ AD-ում օգտվողի հաշիվներ ստեղծելու հետ միաժամանակ: Այն առաջարկում է G Suite-ում օգտվողներին առանձին, խմբային (CSV-ի ներմուծման միջոցով) և նույնիսկ ավտոմատ կերպով ստեղծելու հնարավորություն: Այն առաջարկում է նաև ներկառուցված հաշվետվություններ, որոնք պարունակում են տեղեկություններ G Suite-ի բոլոր օգտվողների, ինչպես նաև G Suite-ի ակտիվ և կասեցված օգտվողների վերաբերյալ: Հաշվետվությունների հերթագրիչը թույլ է տալիս նաև ստեղծել այդ հաշվետվությունները ավտոմատ կերպով՝ նախանշված ժամերին:
  • Active Directory-ի՝ հաստատման վրա հիմնված աշխատահոսք
  • Աշխատահոսքը վարիչներին օգնում է հեշտացնել AD խնդիրների իրականացումը: Բազմամակարդակ աշխատահոսքը վարիչներին թույլ է տալիս AD գործողությունների համար սահմանել տարբեր քայլեր, օրինակ՝ հայտի ներկայացում, վերանայում, հաստատում և կատարում: AD խնդիրների կատարման գործընթացը ստանդարտացնելու միջոցով աշխատահոսքը վարիչներին օգնում է հեշտությամբ ապահովել համապատասխանությունը ՏՏ պարտադիր ստանդարտներին և կազմակերպության քաղաքականությունների պահանջներին: Այն ունի խնդիրների նշանակման և ծանուցումների ուղարկման ներկառուցված գործիք, որը վարիչներին թույլ է տալիս սահմանել կանոններ՝ հայտերը համապատասխան տեխնիկական մասնագետների վրա ավտոմատ կերպով նշանակելու և AD հայտերի կարգավիճակի մասին բոլոր շահագրգիռ կողմերին էլ. փոստով ծանուցումներ ուղարկելու վերաբերյալ: Աշխատահոսքը վարիչներին օգնում է նաև կարգավորել հայտերի վրա հիմնված AD կառավարման համակարգեր:
  • Active Directory-ի ավտոմատացում
  • Վարիչները կարող են ավտոմատացնել AD-ի բոլոր առանձին խնդիրները (օրինակ՝ գաղտնաբառերի վերակայումը, հաշիվների ակտիվացումը, կասեցումը և ապակողպումը, Office 365-ի լիցենզիաների կառավարումը) և նույնիսկ AD-ում կատարվող ստանդարտ գործողությունները, որոնք ներառում են որոշակի ընդմիջումով հերթականությամբ իրականացվող մի շարք խնդիրներ (օրինակ՝ AD-ի մաքրումը, որը ներառում է ոչ ակտիվ օգտվողների հայտնաբերումը, դրանց կասեցումը, առանձին Կազմակերպչական միավոր (OU) տեղափոխումը և ջնջումը): ADManager Plus-ի ավտոմատացումը թույլ է տալիս խուսափել սխալներից, ինչպես նաև խնայել ձեր ժամանակը և ջանքերը:
  • Skype for Business/Lync-ի կառավարում և հաշվետվությունների ստեղծում
  • AD-ից բացի, վարիչները ADManager Plus-ի միջոցով կարող են նաև կառավարել իրենց Skype for Business/Lync-ի միջավայրը և ստեղծել դրան վերաբերող հաշվետվություններ: Այն վարիչներին առաջարկում է Skype for Business/Lync/LCS/OCS-ում օգտվողների մեկ կամ մի քանի հաշիվներ ստեղծելու հնարավորություն՝ AD-ում օգտվողի հաշիվը ստեղծելու հետ միաժամանակ: Բացի այդ, այն վարիչներին թույլ է տալիս միացնել, անջատել կամ ջնջել օգտվողի հաշիվները, նշանակել, վերանշանակել կամ ջնջել քաղաքականությունները, որոնք նախկինում նշանակվել են օգտվողներին իրենց Skype for Business/Lync/LCS/OCS միջավայրում: ADManager Plus-ը առաջարկում է նաև նախապես կարգավորված հաշվետվություններ, որոնք ձեզ թույլ կտան ձեր կազմակերպությունում հետևել միացված կամ անջատված Skype for Business/Lync/LCS/OCS-ով օգտվողներին:
  • Ինտեգրում
  • AD-ի կառավարումը հեշտացնելու նպատակով ADManager Plus-ը հնարավոր է ինտեգրել ՏՏ աջակցման բաժնի գործադիրների հետ (օրինակ՝ ServiceDesk Plus, ServiceNow և Zendesk)՝ ՏՏ աջակցման գործիքից AD օգտվողների հաշիվների կառավարումը հեշտացնելու համար, տվյալների շտեմարանների հետ (օրինակ՝ Oracle և MS SQL)՝ տվյալների շտեմարանում նոր օգտվողի վերաբերյալ գրառում ավելացնելուն պես AD-ում օգտվողի հաշիվներ ավտոմատ կերպով ստեղծելու համար, ինչպես նաև SIEM գործադիրների հետ:
  • ՏՏ աջակցման բաժնի լիազորությունների փոխանցում Active Directory-ում
  • ADManager Plus-ի՝ դերերի և կազմակերպչական միավորների (OU) վրա հիմնված լիազորությունների ապահով փոխանցման գործառույթը վարիչներին թույլ է տալիս ապահով կերպով փոխանցել AD խնդիրների կատարման լիազորությունները ՏՏ աջակցման բաժնի մասնագետներին, ինչպես նաև ՏՏ ոլորտին հետ առնչություն չունեցող և նույնիսկ տարրական տեխնիկական գիտելիքներ չունեցող աշխատակիցներին: AD կառավարման յուրահատկությունների՝ պրոֆիլների վրա հիմնված օգտագործման համակարգը թույլ է տալիս համոզվել, որ տեխնիկական մասնագետները կատարում են միայն իրենց վրա նշանակված խնդիրները՝ համապատասխան կազմակերպչական միավորներում, ինչը լիազորությունների վերը նշված փոխանցումը դարձնում է միանգամայն անվտանգ: Վարիչները այլևս կարող են չվատնել իրենց ժամանակը պարզ կամ կրկնվող խնդիրներ (օրինակ՝ գաղտնաբառերի վերակայում կամ հաշիվների ապակողպում) կատարելու վրա: Բացի այդ, ՏՏ աջակցման գործառույթների աուդիտի ներկառուցված հաշվետվությունների շնորհիվ այժմ հեշտությամբ հնարավոր է հետևել ՏՏ աջակցման բաժնի մասնագետների կողմից կատարված բոլոր գործողություններին:
  • Microsoft Exchange Server-ի կառավարում և հաշվետվությունների ստեղծում
  • ADManager Plus-ը վարիչներին օգնում է կառավարել իրենց Exchange միջավայրի բազմակի տարբերակները (Exchange 2003, 2007, 2010, 2013 և Exchange Online), ինչպես նաև ազատում է նրանց տարբեր կառավարակետերի և գործիքների միջև փոխարկելու անհրաժեշտությունից՝ իրենց AD և Exchange միջավայրերը կառավարելու նպատակով: Վարիչները կարող են կատարել Exchange-ի կառավարման խնդիրներ, օրինակ՝ փոստարկղի ստեղծում, փոփոխում և տեղափոխում, փոստարկղի իրավունքների կառավարում, Exchange-ի քաղաքականությունների նշանակում կամ չեղարկում բազմակի օգտվողների և խմբերի համար, բաշխման և դինամիկ բաշխման խմբերի ստեղծում ու կառավարում և այլն: Exchange-ին վերաբերող խնդիրները կարող են փոխանցվել նաև ՏՏ աջակցման բաժնի մասնագետներին:
  • Exchange Server-ի համար հատուկ մշակված պատրաստի հաշվետվությունների շնորհիվ ADManager Plus-ը Exchange-ի վերաբերյալ հաշվետվությունների ստեղծումը վերածում է պարզ և օգտվողի միջերեսի վրա ամբողջությամբ հիմնված խնդրի: Exchange-ի հաշվետվությունների դարանը ներառում է հաշվետվություններ միացված փոստարկղով օգտվողների, բաշխման ցուցակների և դրանց անդամների, միացված փոստով խմբերի, միացված կամ անջատված OMA/OWA/ActiveSync-ով օգտվողների և այլնի վերաբերյալ: Այդ բոլոր հաշվետվությունները կարող են նաև ստեղծվել ավտոմատ կերպով և ուղարկվել էլ. փոստով բազմակի օգտվողներին տարբեր ձևաչափերով, օրինակ՝ XLS, PDF, HTML և CSV:
  • Բջջային գործադիրներ iOS և Android համակարգերի համար
  • ADManager Plus-ն առաջարկում է բջջային գործադիրներ iOS և Andriod համակարգերի համար, որոնք AD վարիչներին և տեխնիկական մասնագետներին կօգնեն ստեղծել AD-ում օգտվողի հաշիվներ, վերակայել օգտվողի գաղտնաբառերը, միացնել, անջատել և ջնջել օգտվողների և համակարգչային հաշիվները և վերակայել համակարգիչները ցանկացած վայրից՝ նույնիսկ շարժման մեջ գտնվելիս:
  • Մեկ կառավարակետից Active Directory, Office 365, Exchange, G Suite և Skype for Business/Lync միջավայրերի կառավարման և դրանց վերաբերյալ հաշվետվությունների ստեղծման այս լայն հնարավորությունները ADManager Plus-ին թույլ են տալիս դառնալ բոլոր տեսակի և չափի կազմակերպությունների վարիչների վստահելի ընկերը:

ADManager Plus Trusted By